‘
Լա Լիգան հայտնել է մրցաշարի մարտ ամսվա լավագույն ֆուտբոլիստի անունը:
Այդ մրցանակին է արժանացել «Բարսելոնա»-ի հարձակվող Լիոնել Մեսսին:
Նախորդ ամսում արգենտինացին 7 գոլ է խփել և 1 գոլային փոխանցում է կատարել:
Ընդհանուր առմամբ այս մրցաշրջանում բոլոր մրցաշարերում միասին անցկացրած 39 խաղում 31-ամյա ֆուտբոլիստը 42 գոլի և 21 գոլային փոխանցման հեղինակ է դարձել:
Նախօրեին «կապտանռնագույններ»-ի նախագահ Խոսեպ Բարտոմեուն հայտնել էր, որ Մեսսին կարիերան ավարտելուց հետո կշարունակի աշխատել ակումբի հետ:
‘