‘
ՊՍԺ-ն շարունակում է լրջորեն հետաքրքրվել «Մանչեսթեր Յունայթեդ»-ի դարպասապահ Դավիդ Դե Խեայի ծառայություններով: Այս մասին տեղեկացնում է The Sun-ը:
Աղբյուրի փոխանցմամբ՝ փարիզյան գրանդը պատրաստ է երկարաժամկետ պայմանագիր առաջարկել 28-ամյա ֆուտբոլիստին՝ տարեկան 24 միլիոն եվրո աշխատավարձով:
Ավելի վաղ հաղորդվում էր, որ իսպանացին աշխատավարձի բարձրացում է պահանջել «կարմիր սատանաներ»-ից, հակառակ դեպքում սպառնացել է հեռանալ թիմից: Մանչեսթերյան գրանդը, սակայն, տարեկան 21 միլիոն եվրոյից ավելին չի ցանկանում վճարել:
‘