‘
Թեթև քաշային կարգում UFC-ի չեմպիոն Խաբիբ Նուրմագոմեդովն անդրադարձել է իռլանդացի Կոնոր Մաքգրեգորի սկանդալային գրառմանը: Մաքգրեգորը Նուրմագոմեդովի կնոջը, որը հիջաբ էր կրել հարսանիքին, «սրբիչ» էր անվանել:
«Եթե մտածում ես, որ կարող ես վիրավորել մի ամբողջ կրոն և քեզ անվտանգ զգալ, ապա սխալվում ես»,- գրել է Նուրմագոմեդովը Թվիթերում:
Նուրմագոմեդովի մենեջերը` Ալի Աբդալ-Ազիզը, ավելի վաղ մեկնաբանելով Մաքգրեգորի գրառումը, մասնավորապես ասել էր.
«Այդ տղան հիմարություններ է ասում, վիրավորում է մարդու կնոջը, ծիծաղում է կրոնի և հավատքի վրա: Նա նույնիսկ չի հասկանում, որ վիրավորում է 1.5 մլրդ մուսուլմանի: Կոնոր, դու կորած ես»:
‘