‘Էմերին գալիք մրցաշրջանում կարող է գլխավորել «Միլան»-ը’

990

«Արսենալ»-ի գլխավոր մարզիչ Ունայի Էմերին կարող է ստանձնել «Միլան»-ի ղեկը: Այս մասին հաղորդում է Football Italia-ն:

Աղբյուրի փոխանցմամբ՝ «ռոսոներիներ»-ի ղեկավարությունը մտադիր է պաշտոնանկ անել ներկայիս գլխավոր մարզիչ Ջենարո Գատուզոյին և նրա փոխարեն թիմ հրավիրել իսպանացուն:

Հաղորդվում է, որ իտալական գրանդն Էմերիի հետ բանակցություններ կսկսի վարել ընթացիկ մրցաշրջանի ավարտից հետո:

Հավելենք, որ 30-րդ տուրից հետո վաստակած 52 միավորով «Միլան»-ը գտնվում է մրցաշարային աղյուսակի 4-րդ հորիզոնականում:

Նախորդ հոդվածը‘«Մանչեսթեր Յունայթեդը» պատրաստ է Պոգբային փոխանակել Վարանի եւ Բեյլի հետ’
Հաջորդ հոդվածը‘Իսկոն չի ցանկանում հեռանալ «Ռեալ»-ից’