‘Իսկոն չի ցանկանում հեռանալ «Ռեալ»-ից’

945

Մադրիդի «Ռեալ»-ի կիսապաշտպան Իսկոն չի ցանկանում հեռանալ թիմից, և դրա պատճառը միայն Զինեդին Զիդանի վերադարձը չէ:

Ինչպես տեղեկացնում է Marca-ն, 26-ամյա ֆուտբոլիստը նման որոշում է կայացրել հանուն ընտանիքի, ով մտադիր չէ լքել Մադրիդը: Հաղորդվում է, որ իսպանացին չի ցանկանում դեմ գնալ ընտանիքի անդամներին և այդ պատճառով էլ մի քանի առաջարկ արդեն մերժել է:

Ավելի վաղ հաղորդվում էր, որ Իսկոն ամռանը կհեռանա «արքայական ակումբ»-ից: Նրա պայմանագրի ժամկետը «սերուցքայիններ»-ի հետ նախատեսված է մինչև 2022 թվականը:

Նախորդ հոդվածը‘Էմերին գալիք մրցաշրջանում կարող է գլխավորել «Միլան»-ը’
Հաջորդ հոդվածը‘La Gazzetta dello Sport. Գատուզոն որոշել է մրցաշրջանի վերջում հեռանալ «Միլան»-ից’