‘
«Միլան»-ի գլխավոր մարզիչ Ջենարո Գատուզոն որոշել է ընթացիկ մրցաշրջանի վերջում հեռանալ զբաղեցրած պաշտոնից: Այս մասին տեղեկացնում է La Gazzetta dello Sport-ը:
Աղբյուրի փոխանցմամբ՝ 41-ամյա մասնագետը, չնայած նրան, որ այլ առաջարկներ չունի, մտադիր է լքել թիմը, քանի որ հոգնել է իր հասցեին անընդհատ քննադատական խոսքեր լսելուց և «քավության նոխազ» դառնալուց:
Նշենք, որ Ա Սերիայի 30 տուրից հետո «ռոսոներիներ»-ը վաստակել են 52 միավոր և զբաղեցնում են մրցաշարային աղյուսակի 4-րդ հորիզոնականը:
‘