‘
«Վիսել Կոբե»-ի կիսապաշտպան Անդրես Ինիեստան խոստովանել է, որ երազում է «Բարսելոնա» վերադառնալու մասին:
«Եթե ամեն ինչ ինձանից կախված լիներ, անպայման կվերադառնայի: Ոչ ոք չգիտի, թե ապագայում ինչ կարող է տեղի ունենալ: Կցանկանայի վերադառնալ մի այնպիսի դերի, որն ինձ համապատասխան կլիներ: Այդ դեպքում կկարողանայի տարիների ընթացքում կուտակած փորձս փոխանցել շատերին»,- իսպանացու խոսքերն է մեջբերում Club del Deportista-ն:
Հիշեցնենք, որ 34-ամյա ֆուտբոլիստը «Բարսելոնա»-ի սան է և 2002-2018 թվականներին հանդես է եկել կատալոնական ակումբի կազմում:
‘