‘
Բրազիլացի լեգենդար ֆուտբոլիստ Ռոնալդինյոյի որդին՝ Ժոաո Մենդեսը, դարձել է «Կրուզեյրո»-ի ֆուտբոլիստ: Այս մասին տեղեկացնում է ակումբի պաշտոնական կայքը:
Աղբյուրի փոխանցմամբ՝ 14-ամյա խաղացողի պայմանագիրը նախատեսված է 6 տարով: Նա հանդես կգա «Կրուզեյրո»-ի պատանեկան թիմում:
Նշենք, որ Մենդեսն ավելի վաղ հաջող փորձաշրջան էր անցել թիմում, սակայն գաղտնի էր պահել այն փաստը, որ Ռոնալդինյոյի որդին է:
‘