‘Ռոջեր Ֆեդերերը՝ պրոֆեսիոնալ երկարակեցության գաղտնիքների մասին’

961

Աշխարհի նախկին առաջին ռակետ, շվեյցարացի թենիսիստ Ռոջեր Ֆեդերերը բացահայտել է, թե ինչի շնորհիվ է կարողանում շարունակել պրոֆեսիոնալ կարիերան, մրցակցել երիտասարդների հետ եւ տիտղոսներ նվաճել 37 տարեկանում։ Նա կարիերան սկսել է 1998 թվականին։

«Միանշանակ է, որ այսօր հնարավոր է երկարաձգել պրոֆեսիոնալ կարիերան թենիսում։ Տարատեսակ էլաստիկ բինտերը, տեյպերը, այլ կանխարգելիչ բուժմիջոցները թույլ են տալիս զգալիորեն խուսափել հնարավոր վնասվածքներից։ Դրան գումարում ենք ճիշտ սննդակարգն ու քնի ճիշտ ռեժիմը։

70-80-ականներին շատ թենիսիստներ կյանքի ազա ոճ ու ռեժիմ ունեին, եւ դա մի քանի տարի խլում էր նրաց պրոֆեսիոնալ կարիերայից

Պետք է նաեւ ազնիվ լինել եւ խոստովանել, որ մեծ մրցանակային հիմնադրամները, խոշոր պարգեւավճարները խրախուսում են թենիսիստներին եւ նպաստում են ավելի երկար կարիերային։ Հիմա նաեւ ավիանընկերությունների ծառայություններն են զարգացել եւ ճանապարհորդելը դարձել է ավելի հեշտ։ Այդ բոլոր մանրուքները գումարվում են եւ օգնում երկարամյա կարիերա անելուն»,- Ֆեդերերի խոսքը մեջբերում է Tennis World USA-ը։

Ֆեդերերը 20 տիտղոս է նվաճել «Մեծ սաղավարտի» մրցաշարերի մենախաղում եւ այդ ցուցանիշով ռեկորդակիր է տղամարդկանց մեջ։

Նախորդ հոդվածը‘Ռոնալդինյոյի 14-ամյա որդին պայմանագիր է կնքել «Կրուզեյրո»-ի հետ’
Հաջորդ հոդվածը‘ԱՊԼ-ի՝ մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստն ըստ Գարի Նևիլի 15:53 06.04.2019’