‘«Ռեալ»-ը 2:1 հաշվով պարտության մատնեց «Էյբար»-ին (տեսանյութ)’

1059

Մադրիդի «Ռեալ»-ը Լա Լիգայի 31-րդ տուրում փոքր-ինչ դժվարությամբ 2:1 հաշվով պարտության մատնեց «Էյբար»-ին:

Goal.com-ի փոխանցմամբ՝ այս հանդիպումը «սերուցքայիններ»-ի գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանի համար 100-րդն էր Պրեմիերայի շրջանակում:

Հանդիպման հաշիվը բացվեց 39-րդ րոպեին, երբ Մարկ Կարդոնան առաջ մղեց հյուրերին։ Երկրորդ խաղակեսում «սերուցքայիններին» հաջողվեց հաղթանակի հասնել․ 59-րդ րոպեին Կարիմ Բենզեման, որն այսօր կրում էր «Ռեալի» ավագի թևկապը, Մարկո Ասենսիոյի փոխանցումից հետո հավասարեցրեց հաշիվը, իսկ 81-րդ րոպեին գոլով եզրափակեց Թոնի Կրոսի փոխանցումն ու հաղթանակ պարգևեց իր թիմին։

Հիշեցնենք, որ ֆրանսիացին երկրորդ անգամ «Ռեալ»-ը գլխավորեց 2019 թվականի մարտի 11-ին:

Ներկայումս «արքայական ակումբ»-ը 60 միավորով գտնվում է 3-րդ հորիզոնականում:

Պրիմերա, 31-րդ տուր

«Ռեալ Մադրիդ»-«Էյբար»՝ 2-1
Գոլերը՝ Բենզեմա 59՛, 81՛ — Կարդոնա 39՛

Նախորդ հոդվածը‘Խաղեր, որոնք չարժե բաց թողնել’
Հաջորդ հոդվածը‘Ա Սերիա. «Յուվենտուսը» կամային հաղթանակ է տոնում «Միլանի» հանդեպը (տեսանյութ)’