‘Ա Սերիա. «Յուվենտուսը» կամային հաղթանակ է տոնում «Միլանի» հանդեպը (տեսանյութ)’

1087

Իտալիայի Ա Սերիայի 31-րդ տուրի կենտրոնական խաղում Թուրինի «Յուվենտուսը» մրցեց «Միլանի» հետ: Ինչպես սպասվում էր, հանդիպումն անցավ լարված ու դիտարժան պայքարում: Հաշիվը բացեց Պյոնտեկը: Լեհ հարձակվողը խփեց Ա Սերիայում իր 21-րդ գոլն ու գլխավորեց մրցաշարային աղյուսակը: 

Ալեգրիի ֆուտբոլիստներ չհանձնվեցին ու կամային հաղթանակ տարան: 

60-րդ րոպեին հաշիվը հավասարեցրեց Պաուլո Դիբալան: 84-րդ րոպեին թուրինցիների երիտասարդ կիսապաշտպան Մոյե Քինը, որը փայլուն մարզավիճակում է, կրկին ասեց իր խոսքը: Իտալացին դարձավ գոլի հեղինակ՝ հաղթանակ պարգևելով իր թիմին՝ 2:1:

Այս հաղթանակից հետո «Յուվենտուսը» 84 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը ու «Նապոլիի» պարտության դեպքում վաղաժամ կհռչակվի Ա Սերիայի չեմպիոն: «Միլանը» 52 միավորով 4-րդն է:

Նախորդ հոդվածը‘«Ռեալ»-ը 2:1 հաշվով պարտության մատնեց «Էյբար»-ին (տեսանյութ)’
Հաջորդ հոդվածը‘«Բավարիա» — «Բորուսիա Դորտմունդ»՝ 5։0 (տեսանյութ)’