‘«Ռեալը» չի վաճառի Քարիմ Բենզեմային’

746

«Էյբարի» հետ խաղում դուբլի հեղինակ դարձած ֆրանսիացի հարձակվող Քարիմ Բենզեման ամռանը չի հեռանա Մադրիդի «Ռեալից», գրում է իսպանական AS-ը։ Այս մրցաշրջանի 48 խաղում Բենզեման խփել է 26 գոլ եւ մոտ է արդյունավետության իր լավագույն ցուցանիշին, որը գրանցել է 2011-2012 թվականների մրցաշրջանում՝ 30 գոլ։

Արքայական ակումբը ցանկանում էր ձեռք բերել նոր հարձակվողի՝ դիտարկելով ուրուգվայցի Էդինսոն Կավանիի (ՊՍԺ) եւ լեհ Ռոբերտ Լեւանդովսկու («Բավարիա») տարբերակները։ Սակայն պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուի հեռանալուց հետո Բենզեմայի արդյունավետության աճը Զինեդին Զիդանին թույլ է տալիս ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ կենտրոնանալ կիսապաշտպանության վրա, եւ խորվաթ Լուկա Մոդրիչին ու գերմանացի Տոնի Կրոսին վաճառելուց հետո ձեռք բերել բելգիացի Էդեն Ազարին եւ ֆրանսիացի Պոլ Պոգբային։

Նախորդ հոդվածը‘Մոուրինյո․ Լավագույն ֆուտբոլային լրագրողները Իտալիայում են’
Հաջորդ հոդվածը‘Տեղումներ չեն լինի’