‘
ԴԱՀԿ նախկին պետ, ԱԺ ՀՀԿ-ական նախկին պատգամավոր Միհրան Պողոսյանի գրասենյակը հայտարարություն է տարածել, որտեղ նշել է, որ ԱԱԾ աշխատակիցները խուզարկություններ են իրականացնում իր առանձնատանն ու գրասենյակում:
Միհրան Պողոսյանը, ԱԱԾ խուզարկությունը գնահատել է որպես « քաղաքական հետապնդման դրսևորում»։
Հիշեցնենք, որ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործի շրջանակներում ՀՀ դատական ակտերի նախկին գլխավոր հարկադիր կատարող Միհրան Պողոսյանը ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և 308-րդ հոդվածի 2-րդ մասով ներգրավվել է որպես մեղադրյալ հանրորեն վտանգավոր այն արարքների կատարման համար, որ նա, օգտագործելով պաշտոնեական դիրքը, վատնման եղանակով առանձնապես խոշոր չափերով գույք է հափշտակել և չարաշահել իր պաշտոնեական լիազորությունները, ինչն առաջացրել է ծանր հետևանքներ:
Պողոսյանը Հայաստանում չէ: Նա օրերս հայտարարություն էր տարածել՝ նշելով, թե գտնվում է Մոսկվայում եւ հրապարակել էր գտնվելու վայրի հասցեն:
‘