‘The Sun. «Արսենալ»-ը մտադիր է ազատվել Մխիթարյանից և Օզիլից’

1094

«Արսենալ»-ը մտադիր է ամռանը ազատվել որոշ ֆուտբոլիստներից: Այս մասին հայտնում է The Sun-ը: 

«Զինագործներ»-ը մտադիր են բաժանվել 5 խաղացողից: Նրանց թվում են Հենրիխ Մխիթարյանը և Մեսուտ Օզիլը: 
 
Երկու խաղացողն էլ չեն արդարացնում լոնդոնյան ակումբի ղեկավարության սպասումները և շատ բարձր աշխատավարձ են ստանում, ինչը ծանրացնում է թիմի բյուջեն: 
 
Ընթացիկ մրցաշրջանում հայազգի ֆուտբոլիստը մասնակցել է 37 հանդիպման, դարձել 6 գոլի և 6 գոլային փոխանցման հեղինակ:

Նախորդ հոդվածը‘FourFourTwo. մեր օրերի լավագույն 10 ֆուտբոլիստները’
Հաջորդ հոդվածը‘ՈւԵՖԱ-ն արգելել է «Նապոլի»-ին հարազատ մարզադաշտում անցկացնել Չեմպիոնների Լիգայի հանդիպումներ’