‘ՈւԵՖԱ-ն արգելել է «Նապոլի»-ին հարազատ մարզադաշտում անցկացնել Չեմպիոնների Լիգայի հանդիպումներ’

1004

ՈւԵՖԱ-ն արգելել է «Նապոլի»-ին Չեմպիոնների Լիգայի հանդիպումներ անցկացնել հարազատ «Սան Պաոլո» մարզադաշտում: Այս մասին տեղեկացնում է Իտալիայի ֆուտբոլի ֆեդերացիայի պաշտոնական կայքը:

Աղբյուրի փոխանցմամբ՝ մարզադաշտը չի համապատասխանում ֆուտբոլային կազմակերպության ստանդարտներին: Հաղորդվում է, որ նեապոլիտանական ակումբը ստիպված կլինի տնային հանդիպումներն անցկացնել 550 կմ հեռու՝ Բոլոնյայի «Ռեենատո Դալ-Արա» մարզադաշտում:

Նշենք, որ Ա սերիայի 35 տուրից հետո «Նապոլի»-ն 73 միավորով 2-րդ հորիզոնականն է զբաղեցնում և հաջորդ մրցաշրջանում իրավունք է ստացել մասնակցել Չեմպիոնների Լիգային: 

Նախորդ հոդվածը‘The Sun. «Արսենալ»-ը մտադիր է ազատվել Մխիթարյանից և Օզիլից’
Հաջորդ հոդվածը‘Մադրիդ. Ֆեդերերը եւ Ջոկովիչը մեկնարկել են հաղթանակով’