‘Bild. Յոահիմ Լյովը հոսպիտալացվել է’

1054

Գերմանիայի հավաքականի գլխավոր մարզիչ Յոահիմ Լյովը հոսպիտալացվել է: Այս մասին տեղեկացնում է Bild-ը:

Աղբյուրի փոխանցմամբ՝ 59-ամյա մասնագետին արյան շրջանառության խանգարման հետևանքով տեղափոխել են Ֆրայբուրգի համալսարանական հիվանդանոց: Պարզվել է, որ Լյովը մարզումներից մեկի ժամանակ վնասվածք է ստացել, որի պատճառով էլ խնդիրներ են առաջացել:

Նշենք, որ Բունդեսթիմը հունիսի 8-ին և 11-ին Եվրո-2020-ի ընտրական փուլի շրջանակում կմրցի Բելարուսի և Էսոտոնիայի ընտրանիների հետ: Ամենայն հավանականանությամբ, գերմանացի մասնագետը ներկա չի գտնվի այդ հանդիպումներին: 

Նախորդ հոդվածը‘Խամեսը մտադիր է կարիերան շարունակել Իտալիայում’
Հաջորդ հոդվածը‘Յուրգեն Կլոպ․ Ֆուտբոլը վտանգված է’