Աֆրիկյան ազգերի գավաթ․ Եգիպտոսի հավաքականը հաղթեց Կամերունին եւ եզրափակիչում է (տեսանյութ)

546

Կամերունում ավարտին մոտեցող ֆուտբոլի Աֆրիկյան ազգերի գավաթի խաղարկությունում տեղի ունեցավ կիսաեզրափակիչի երկրորդ դիմակայությունը։

Կամերունի եւ Եգիպտոսի հավաքականների հանդիպման հիմնական եւ լրացուցիչ ժամանակում դարպասի գրավում չգրանցվեց։

Հետխաղային 11 մետրանոցներն ավելի հաջող իրացրին Եգիպտոսի թիմի ֆուտբոլիստները՝ 3։1։

Երկու թիմերի գլխավոր մարզիչներն էլ պորտուգալացիներ են։ Կամերունի հավաքականը գլխավորում է Անտոնիու Կոնսեյսաուն, Եգիպտոսի հավաքականը՝ Կառլուշ Կեյրուշը։

Եզրափակիչի մյուս ուղեգիրը նախորդ օրը նվաճել էր Սենեգալի հավաքականը, որը 3։1 հաշվով պարտության էր մատնել Բուրկինա Ֆասոյի թիմին։

Եզրափակիչը տեղի կունենա փետրվարի 6-ին։

Աֆրիկյան ազգերի գավաթ, կիսաեզրափակիչ

Կամերուն — Եգիպտոս՝ 0։0, 11մ՝ 1։3  (հիմնական ժամանակ՝ 0։0), (տեսանյութ)

Նախորդ հոդվածըԳրինվուդը ազատ արձակվելուց հետո էլ չի մարզվի ՄՅՈՒ-ի հետ
Հաջորդ հոդվածըԻնչու չդիմեցի ժողովրդին և նախընտրեցի հրաժարվել նախագահի պաշտոնից