Մագնուս Կարլսենը 8-րդ անգամ նվաճեց Վեյկ Ան Զեեի մրցաշարի հաղթողի կոչումը

378

Աշխարհի չեմպիոն Մագնուս Կարլսենը նվաճեց Նիդերլանդների Վեյկ Ան Զեե քաղաքում անցկացվող Tata Steel Masters մրցաշարի հաղթողի կոչումը։

Նախավերջին տուրում նորվեգացի գրոսմայստերը սեւ ֆիգուրներով պարտության մատնեց ամերիկացի Ֆաբիանո Կարուանային եւ 8,5 միավորով միանձնյա առաջին տեղում է։ Վերջին տուրում Կարլսենի մրցակիցը պետք է լիներ ռուսաստանցի Դանիիլ Դուբովը, որը վարակվել է կորոնավիրուսով, եւ հաղթանակը կշնորհվի աշխարհի չեմպիոնին։

Համաշխարհային դասակարգման առաջին համարը 8-րդ անգամ է հաղթում Վեյկ Ան Զեեում։ Այս ցուցանիշով երկրորդ տեղում աշխարհի նախկին չեմպիոն, հնդիկ Վիշվանաթան Անանդն է, որը 5 անգամ է հաղթել այս մրցաշարում։

Նախորդ հոդվածըՊոգբան ցանկանում է կարիերան շարունակել «Ռեալում»
Հաջորդ հոդվածըՍիրիայում ԱՄՆ-ի հատուկ ջոկատը ոչնչացրել է ԻՊ-ի պարագլուխ ալ-Կուրեյշիին