«Новая газета»-ի լրագրողը հեռացել է Ռուսաստանից

502

«Новая газета»-ի լրագրող Ելենա Միլաշինան ժամանակավորապես մեկնել է Ռուսաստանից՝ Չեչնիայի ղեկավարության կողմից իր հասցեին հնչող սպառնալիքների և դաշնային իշխանությունների կողմից այդ սպառնալիքներին պատշաճ չարձագանքելու պատճառով։

«Դաշնային իշխանությունների և Չեչենական Հանրապետության ղեկավար Ռամզան Կադիրովի միջև ստեղծված հատուկ հարաբերությունների կապակցությամբ, նկատի ունենալով բազմաթիվ անձնական սպառնալիքները, որոնք վերջին օրերին տեղում են Չեչնիայի երևելի ներկայացուցիչները «Новая газета»-ի մեկնաբան Ելենա Միլաշինայի հասցեին, խմբագրությունը որոշում է կայացրել Ելենա Միլաշինային գործուղել Ռուսաստանի Դաշնության սահմաններից դուրս»,- ասվում է թերթի խմբագրության հայտարարության մեջ։

Միլաշինան տեղեկացրել է, որ թերթի գլխավոր խմբագիրը և նրա բարձրաստիճան աղբյուրներն են պնդել, որ ինքը հեռանա Ռուսաստանից, քանի որ իր կյանքի նկատմամբ սպառնալիքը բավական լուրջ է։

Փոխանցում է BBC-ն։

Նախորդ հոդվածըՍիրիայում ԱՄՆ-ի հատուկ ջոկատը ոչնչացրել է ԻՊ-ի պարագլուխ ալ-Կուրեյշիին
Հաջորդ հոդվածըՊեկինում մեկնարկել են XXIV ձմեռային Օլիմպիական խաղերը