Պեկինի 24-րդ ձմեռային Օլիմպիական խաղերում փետրվարի 5-ին կվիճարկվի մեդալների 6 հավաքածու։
Հայտնի կդառնան առաջին չեմպիոնները լեռնադահուկային սպորտում, ճմշկավազքում, բիաթլոնում, դահուկային ոստնակացատկում, ֆրիսթայլում եւ շորթ-տրեկում։
Պեկին-2022, փետրվարի 5, մեդալային մրցումների ժամանակացույցը (Երեւանի ժամանակ)
11:45. Դահուկային սպորտ, կանայք, սկիաթլոն, 2 х 7,5 կմ։
12:30. Ճմշկավազք, կանայք, 3000 մետր։
13:00. Բիաթլոն, խառը փոխանցավազք, 4 x 6 կմ։
15:35. Դահուկային ոստնակացատ, կանայք, ոստնակ HS-109, եզրափակիչ
16:40. Ֆրիսթայլ, տղամարդիկ, մոգուլ, եզրափակիչ։
17:15. Շորթ-տրեկ, խառը փոխանցավազք, եզրափակիչ։