Եվրահանձնաժողովի փոխնախագահ, թափանցիկության հարցերով եվրահանձնակատար Վերա Յուրովան սխալ է համարում Եվրամիության նոր հակառուսաստանյան պատժացուցակում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին չընդգրկելը։ Նրա խոսքը մեջբերել է Hospodarske Noviny թերթը։
«Վլադիմիր Պուտինը առաջինը պետք է լիներ այդ ցուցակում»,- պնդում է Յուրովան։ Ըստ նրա՝ Ռուսաստանի նախագահին այդ ցուցակում չընդգրկելը սխալ էր։
Ուկրաինայի շուրջ իրավիճակի կապակցությամբ Ռուսաստանի դեմ Եվրամիության պատժամիջոցների նոր փաթեթը վերջնականապես հաստատվում է այսօր։
Փոխանցում է tass.ru-ն։