‘
Ռուսաստանցի հայտնի մարզական փորձագետ Եվգենի Լովչեւը Եվրոպայի Լիգայի 1/16 եզրափակիչ «Լիվերպուլ» — «Զենիթ» հանդիպումից (3:1) հետո անդրադարձել է անգլիացիների հարձակվող Լուիս Սուարեսի խաղին:
«Այդ տղան, իհարկե, բարձրակարգ ֆուտբոլիստ է՝ հիանալի տեխնիկա, հարված, ստանդարտների իրացում: Բայց որպես մարդ, որպես մարզիկ, պարզապես տականք է: Սկզբից հարվածեց Լոմբերտսի ոտքին, հետո՝ չեմ կասկածում, հատուկ, կանգնեց Հուբոչանի մեջքին:
Անկեղծ ասած, տեսնելով, թե ինչ է անում խաղադաշտում Սուարեսը, իմ մոտ այլեւս ոչ մի կասկած չի մնում, որ նրան անհիմն չէին մեղադրում ռասիստական արտահայտությունների մեջ»,- Լովչեւի խոսքն է մեջբերում Советский спорт-ը:
Նշենք, մի շարք լրատվամիջոցների հաղորդմամբ, ՈւԵՖԱ-ի կարգապահական կոմիտեն կարող է քննարկել Սուարեսի վարքագիծը «Զենիթի» հետ խաղում եւ որակազրկել նրան:
‘