Ռաֆայել Նադալը չի մասնակցի «Ուիմբլդոնի» կիսաեզրափակիչում ավստրալացի Նիկ Կիրյոսի դեմ մրցախաղին: Վնասվածքի պատճառով մրցաշարից դուրս գալու մասին «Մեծ սաղավարտի» մրցաշարերի 22-ակի հաղթողը հայտնել է հատուկ հրավիրված ասուլիսի ժամանակ:
Բուժզննման արդյունքում պարզվել է, որ իսպանացի թենիսիստի որովայնի մկաններից մեկը պատռված է:
Այսպիսով՝ Կիրյոսն իր կարիերայում առաջին անգամ կխաղա «Մեծ սաղավարտի» մրցաշարի եզրափակիչում: