Հռոմում անցկացվող հունահռոմեական ոճի ըմբշամարտի աշխարհի մինչեւ 17 տարեկանների առաջնությունում Հայաստանի ներկայացուցիչ Գասպար Տերտերյանը 60 կգ քաշային կարգում դարձավ ոսկե մեդալակիր։
Եզրափակիչում հայ ըմբիշը 8:0 հաշվով առավելության հասավ Ֆրանսիայի ներկայացուցիչ Լուկաս Կեւին Լո Գրասոյի նկատմամբ։
Գասպար Տերտերյանը պայքարը սկսել էր որակավորման փուլից՝ 9:0 հաշվով հաղթելով ամերիկացի Ռոբերտ Ֆուգիտին։
1/8 եզրափակիչում հայ ըմբիշը պարտության էր մատնել ղազախ Յուսուֆ Աշպարովին (2:1), քառորդ եզրափակիչում` թուրք Յուսուֆ Քլջանին (8:0)։ Կիսաեզրափակիչում Գասպար Տերտերյանը 5:1 հաշվով պարտության էր մատնել իրանցի Աբոլֆազի Հոսեյն Միրշեքարին։
71 կգ քաշային Արարատ Վարդերեսյանը դարձել է բրոնզե մեդալակիր: