Ճապոնիայի կառավարությունը մտադիր է պահպանել սանկցիոն ճնշումը Ռուսաստանի վրա՝ Ուկրաինայում «հատուկ ռազմական գործողության» կապակցությամբ։
Վարչապետ Ֆումիո Կիսիդայի գլխավորությամբ՝ Ուկրաինայի իրավիճակին նվիրված նիստից հետո դրա մասին հայտարարել է կառավարության գլխավոր քարտուղարը։
«Նիստում վարչապետը կարգադրեց G7 երկրների հետ սերտ համագործակցությամբ շարունակել Ուկրաինայի իրավիճակի նկատմամբ դիվանագիտական արձագանքները, նաև պահպանել պատժամիջոցները»,- ասել է նա՝ նշելով, որ քննարկվել է նաև Ուկրաինային օգնության տրամադրումը շարունակելու հարցը։ Սակայն նոր պատժամիջոցներ չեն քննարկվել, նշել է ֆինանսների նախարարը։
Փոխանցում է tass.ru-ն։