Ռուսաստանի Անվտանգության դաշնային ծառայության Սվերդլովսկի մարզային վարչության աշխատակիցները Մարամզինա գյուղի տներից մեկում խոշոր թմրալաբորատորիա են հայտնաբերել, լրագրողներին երեքշաբթի հաղորդել են վարչության մամուլի ծառայությունից։։
«Օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում Մարամզինա գյուղի տներից մեկում ոչնչացվել է ընդհատակյա լաբորատորիա, որն օգտագործվում էր առանձնապես խոշոր չափերի սինթետիկ թմրանյութեր արտադրելու և տարածաշրջանում իրացնելու նպատակով»,- հաղորդել են մամուլի ծառայությունում։
ԱԴԾ -ն նշել է, որ տարածքում օպերատիվ աշխատակիցները գտել են 11 կգ մեֆեդրոն, լաբորատոր սարքավորումներ և քիմիական ռեակտիվներ։ Քրեական գործ է հարուցվել «Առանձնապես խոշոր չափերի թմրամիջոցների ապօրինի արտադրության, իրացման կամ տեղափոխման» վերաբերյալ ՌԴ ՔՕ հոդվածով։
Փոխանցում է tass.ru-ն։