ՌԴ իրավապահ մարմինների աշխատակիցները մտել են Եկատերինբուրգի նախկին քաղաքապետ Եվգենի Ռոյզմանի հիմնադրամի գրասենյակ՝ խուզարկություն անցկացնելու համար, հաղորդել է ТАСС-ի թղթակիցը դեպքի վայրից։
Եկատերինբուրգի նախկին քաղաքապետին չորեքշաբթի ձերբակալել են ՌԴ ԶՈՒ-ն վարկաբեկելու վերաբերյալ քրեական գործով։
Խուզարկություններ են կատարվում նրա բնակարանում, նաև կխուզարկվի Նեւյանսկայա սրբապատկերի մասնավոր թանգարանը, որը նույնպես ղեկավարում է Եվգենի Ռոյզմանը։
Փոխանցում է tass.ru-ն։