ՌԴ այն քաղաքացիները, որոնք կցանկանան հատել Բալթյան երկրների սահմանը, կարող են մուտքի թույլտվություն չստանալ, եթե չարտահայտվեն ընդդեմ Ռուսաստանի ռազմական գործողության Ուկրաինայում և Ղրիմը չճանաչեն ուկրաինական, հայտարարել է Լիտվայի արտաքին քաղաքականության գերատեսչության ղեկավար Գաբրիելյուս Լանդսբերգիսը, փոխանցել է Delfi կայքը։
Նախարարի կարծիքով՝ սահմանապահ ծառայության աշխատակիցները լրիվ իրավունք ունեն ՌԴ քաղաքացիներից հետաքրքրվել, թե ինչ կարծիքի են Ուկրաինայում Ռուսաստանի գործողությունների մասին, ինչպես նաև հարցնեն, թե «ումն է Ղրիմը»։
«Ըստ նրա պատասխանի՝ եթե այդ մարդն ուզում է հատել Էստոնիայի, Լատվիայի, Լիտվայի, Ֆինլանդիայի, Լեհաստանի սահմանը, և ասի, որ իր կարծիքով՝ Ղրիմն օկուպացված չէ, կարելի է ենթադրել, որ այդ մարդուն թույլատրելը ազգային անվտանգության շահերին չի համապատասխանում»,- հայտարարել է Լանդսբերգիսը։
Փոխանցում է tass.ru-ն։