Ղրիմը պետք է դառնա ուկրաինական տարածքի մաս, եթե Ռուսաստանի և Ուկրաինայի միջև պայմանագիր կնքվի։
Նման կարծիք է հայտնել Թուրքիայի նախագահի պաշտոնական ներկայացուցիչ Իբրահիմ Կալինը CNN հեռուստատեսությանը տված հարցազրույցում։
«Ղրիմի անեքսիան Ռուսաստանի կողմից անօրինական է, և Թուրքիայի դիրքորոշումն այդ հարցում չի փոխվել 2014 թվականից ի վեր։ Ղրիմն ուկրաինական տարածքի մի մասն է։ Դա պետք է դառնա ցանկացած պայմանագրի հիմքը, որը կկնքվի Ռուսաստանի և Ուկրաինայի միջև»,- նրա խոսքն է մեջբերել TRT հեռուստաալիքը։
Փոխանցում է tass.ru-ն։