Al Jazeera․ Գազայի հատվածում զոհերի թիվը հասել է 11 470-ի

278

Հոկտեմբերի 7-ից Գազայի հատվածին Իսրայելի հասցրած հարվածների արդյունքում զոհվել է առնվազն 11 470 մարդ։

Այդ մասին հաղորդել է Al Jazeera հեռուստաալիքը։

Լրատվամիջոցի տեղեկություններով՝ զոհերի թիվը մի քանի օր չի թարմացվել պաղեստինյան անկլավի առողջապահության համակարգի կոլապսի պատճառով, որը հավաքում էր այդ տվյալները։

Նոյեմբերի 12-ին Պաղեստինի առողջապահության նախարարությունը տեղեկացրել է, որ իսրայելական ռմբակոծությունների հետևանքով զոհերի թիվը կազմում է 11 180 հոգի, այդ թվում՝ 4 609 երեխա։ Գերատեսչության տվյալներով՝ տուժել է մոտավորապես 28,2 հազար մարդ։

Իսրայելում ՀԱՄԱՍ-ի հարձակման հետևանքով զոհվածների պաշտոնական թիվն է՝ ավելի քան 1,2 հազար մարդ։

Նախորդ հոդվածըԶԼՄ․ Բաքվում կանխել են զինված հարձակումը օտարերկրյա դեսպանատան վրա
Հաջորդ հոդվածըԻրանը ԱՄՆ-ին ծանուցել է, որ պաղեստինա-իսրայելական հակամարտության սրացում չի ցանկանում