‘ALDE-ն ողջունում է Հայաստանի ժողովրդին’

3209

Հայ Ազգային Կոնգրեսի փոխնախագահ Լեւոն Զուրաբյանը, որն այժմ Սոֆիայում է եւ մասնակցում է ԵԼԴՄ խորհրդի նիստին, հայտնում է, որ այսօր Սոֆիայում Եվրոպայի Լիբերալների եւ Դեմոկրատների Դաշինքը (ALDE) միաձայն եւ բուռն ծափահարությունների ներքո՝ Հայ Ազգային Կոնգրեսի առաջարկով ընդունեց ժողովրդավարության համար պայքարող Հայաստանի ժողովրդին սատարելու բանաձև, պահանջելով քաղաքական ճգնաժամը լուծել այնպիսի արտահերթ ընտրություններով, որոնք կվայելեն հանրության լիարժեք վստահությունը:

Ահա եւ տեքստը.

Եվրոպայի Լիբերալների եւ Դեմոկրատների Դաշինք (ALDE) 
Հրատապ Բանաձեւ Հայաստանի Ներքաղաքական Իրավիճակի Մասին

2018 թ. ապրիլի 28-ին Սոֆիայում գումարված Եվրոպայի Լիբերալների եւ Դեմոկրատների Դաշինքի (ALDE) խորհուրդը՝
Ողջունում է Հայաստանում 2018 թ. ապրիլի 16-ից սկիզբ առած Հայաստանի ժողովրդի՝ արդյունավետ ժողովրդավարական կառավարման համակարգ հաստատելու եւ ազատ, արդար, բաց ու ընտրողների վրա որեւէ ճնշում եւ ընտրակաշառքը բացառող ընտրությունների միջոցով սեփական իշխանություն ձեւավորելու իղձերի իրականացմանն ուղղված ժողովրդական բողոքի ցույցերի կազմակերպված եւ խաղաղ բնույթը։
Հորդորում է Հայաստանի իշխանություններին ձեռնպահ մնալ խաղաղ ցուցարարների նկատմամբ ուժի գործադրումից եւ լրջորեն բանակցություններ սկսել հանուն ժողովրդավարության ծավալված համաժողովրդական շարժման հետ, որպեսզի քաղաքական ճգնաժամը լուծվի այնպիսի արտահերթ խորհրդարանական ընտրություններով, որոնք կվայելեն հանրության լիարժեք վստահությունը։

Resolution:
On the situation in Armenia
Sofia, Bulgaria 2018
Category:
Urgency

On the situation in Armenia
The Council of the Alliance of Liberals and Democrats for Europe (ALDE) Party convening in Sofia, Bulgaria, on 28 April 2018:
Welcomes:
• the organised and peaceful character of the popular demonstrations in Armenia that have taken place since 16 April 2018, which are based on the aspirations of the Armenian people for establishing fully democratic system of governance and exercising the right to elect its government through open, free and fair elections, devoid of pressures on voters and voter-buying.
Urges:
• the Armenian authorities to refrain from the use of force against peaceful
demonstrators and to engage in a meaningful dialogue with the nationwide
movement for democracy to ensure that the political crisis is solved through conduct of new parliamentary elections, which will enjoy full public trust.

Նախորդ հոդվածը‘Է. Շարմազանով. ՀՀԿ-ն վարչապետի թեկնածու չի առաջադրելու’
Հաջորդ հոդվածը‘ԱՊԼ. «Ման. Յունայթեդ»-ը հաղթեց «Արսենալ»-ին, Մխիթարյանը՝ գոլի հեղինակ (տեսանյութ)’