‘AS. Զիդանի հեռանալուց հետո Ռոնալդուն ևս կարող է լքել «Ռեալ»-ը’

1454

Զինեդին Զիդանի՝ Մադրիդի «Ռեալ»-ից հեռանալը կարող է նպաստել նաև Ռոնալդուի հեռանալուն: Այս մասին հայտնում է AS-ը:

Պորտուգալացին Չեմպիոնների Լիգայի եզրափակչից անմիջապես հետո «սերուցքայիններ»-ի շարքերը լքելու ակնարկ արեց: Ռոնալդուն հրաշալի հարաբերություններ է ունեցել Զիդանի հետ, և ֆրանսիացու հեռանալը «Ոսկե գնդակ»-ի հնգակի դափնեկրին կարող է համոզել, որ եկել է նաև իր հեռանալու ժամանակը:

Ավելի վաղ հաղորդվում էր, որ Ռոնալդուի ծառայություններով հետաքրքրված են ՊՍԺ-ն ու «Ման. Յունայթեդ»-ը:

 

Նախորդ հոդվածը‘Ղեկավարները յուրացրել են ոստիկանների պարգեւավճարները․ Քրգործ’
Հաջորդ հոդվածը‘Բուֆոնը պայմանագիր է կնքել «Պարի Սեն Ժերմենի» հետ’