‘
Լրատվամիջոցները պարզել են Մադրիդի «Ռեալ»-ի նախկին գլխավոր մարզիչ Սանտիագո Սոլարիի և թիմի կիսապաշտպան Իսկոյի լարված հարաբերությունների պատճառը: Այս մասին տեղեկացնում է AS-ը:
Աղբյուրի փոխանցմամբ՝ ֆուտբոլիստին դուր չէր եկել արգենտինացի մասնագետի սահմանած նոր կարգը՝ կշռվել ամեն երկուշաբթի: Հաղորդվում է, որ իսպանացին երբեք չի մասնակցել այդ արարողակարգին, ինչն էլ հունից հանել է մարզչին: Դրանից հետո էլ Սոլարին որոշել է պատժել խաղացողին:
Հիշեցնենք, որ ընթացիկ մրցաշրջանում Իսկոն «արքայական ակումբ»-ի կազմում մասնակցել է 26 հանդիպման՝ դառնալով 4 գոլի և 1 գոլային փոխանցման հեղինակ:
‘