Պրոֆեսիոնալ թենիսիստների ասոցիացիան հրապարակել է դասակարգման ամենշաբաթյա աղյուսակը։
Առաջատարը իսպանացի Կառլոս Ալկարասն է։ Տորոնտոյի «Մասթերսի» հաղթող Յանիկ Սիները բարձրացել է 6-րդ տեղ։
Վնասվածքի պատճառով «Ռոլան Գարոսից» հետո կորտ դուրս չեկած ռուսաստանցի Կարեն Խաչանովը պահպանել է 11-րդ տեղը։
ATP, օգոստոսի 14
1 (1). Կառլոս Ալկարաս (Իսպանիա)՝ 9395 միավոր
2 (2). Նովակ Ջոկովիչ (Սերբիա)՝ 8795
3 (3). Դանիիլ Մեդվեդեւ (Ռուսաստան)՝ 6530
4 (4). Ստեֆանոս Ցիցիպաս (Հունաստան)՝ 5090
5 (6). Հոլգեր Ռունե (Դանիա)՝ 4790
6 (8). Յանիկ Սիներ (Իտալիա)՝ 4725
7 (5). Կասպեր Ռուուդ (Նորվեգիա)՝ 4715
8 (7). Անդրեյ Ռուբլյով (Ռուսաստան)՝ 4595
9 (9). Թեյլոր Ֆրից (ԱՄՆ)՝ 3605
10 (10). Ֆրենսիս Տիաֆո (ԱՄՆ)՝ 3050