‘BBC-ի վերլուծաբան. «Հենրիխ Մխիթարյանն ու Պիեր-էմերիկ Օբամեյանգը համաձայնեցրել են իրենց հետագա քայլերը»’

1256

BBC-ի ֆուտբոլային լրագրող, վերլուծաբան Հարտ Կրուկսը կարծում է, որ մինչև «Արսենալ» տեղափոխվելը Հենրիխ Մխիթարյանն ու Պիեր-էմերիկ Օբամեյանգը համաձայնեցրել են իրենց հետագա քայլերը:

Մխիթարյանը Լոնդոն տեղափոխվեց «Մանչեսթեր Յունայթեդից»: Տրանսֆերից օրեր անց «Արսենալի» շարքերը համալրեց Պիեր-Էմերիկ Օբամեյանգը: Հիշեցնենք, որ Մխիթարյանն ու Օբամեյանգը ժամանակին թիմակիցներ էին Դորտմունդի «Բորուսիայում»: Ի դեպ, երկուսն էլ դորտմունդյան թիմի շարքերը համալրել էին նույն ժամանակահատվածում: 

Ըստ Կուրկսի՝ պարզ է, որ Մխիթարյանն ու Օբամեյնագը առանձնազրույցներ են ունեցել հետագա գործողությունները կոորդինացնելու համար, որպեսզի վստահ լինեն, որ երկուսն էլ միաժամանակ կտեղափոխվեն «Արսենալ»: Ասել է, թե մեկի որոշումն ազդել է մյուսի վրա:

Հավելենք, որ Մխիթարյան-Օբամեյնագ զույգը իր կարևոր դերակատարումն ունեցավ «Էվերտոնի» հետ խաղում: «Արսենալը» հաղթեց 5:1 հաշվով, Մխիթարյանը դաձավ երեք գոլային փոխանցման հեղինակ, իսկ Օբամեյանգը խփեց իր անդրանիկ գոլը նոր թիմի կազմում:

Նախորդ հոդվածը‘ՄՅՈՒ-ի երկրպագուների պատասխանը Մոուրինյոյի նկատողությանը’
Հաջորդ հոդվածը‘Նիկշա Բավցևիչը հրապարակել է բասկետբոլի Հայաստանի ազգային հավաքականի կազմը’