Թուրքիան F-35 կործանիչներ է ուզում հայտերը հաստատելու դիմաց

495

Թուրքիան պահանջում է F-35 կործանիչները ներառել արտադրության ծրագրում՝ Ֆինլանդիայի և Շվեդիայի՝ Հյուսիսատլանտյան դաշինք մտնելու դիմաց, երեքշաբթի տեղեկացրել է Bloomberg-ը՝ հղում անելով աղբյուրներին։

Նախկինում Վաշինգտոնը Անկարային հեռացրել է հինգերորդ սերնդի F-35 ռմբակոծիչ-կործանիչների արտադրության ծրագրից՝ նրա կողմից ռուսաստանյան C-400 զենիթային հրթիռային համակարգեր ձեռք բերելու կապակցությամբ։

Անկարան նաև պահանջում է, որ ՆԱՏՕ-ին անդամակցելու ցանկացած նոր թեկնածու ընդունի իր մտավախությունները քուրդ ապստամբների վերաբերյալ՝ ինչպես Թուրքիայի ներսում, այնպես էլ նրա սահմաններից դուրս՝ Սիրիայում և Իրաքում։ Թուրքիան ցանկանում է, որ Ֆինլանդիան և Շվեդիան հրապարակավ դատապարտեն ոչ միայն Քրդական բանվորական կուսակցությանը, այլև դրա մասնաճյուղերին՝ մինչև դաշինքին միանալու թույլտվություն ստանալը։

Բացի այդ, Անկարան ցանկանում է, որ Շվեդիան և Ֆինլանդիան չեղարկեն զենքի արտահանման սահմանափակումները, որոնք մտցրել են, ԵՄ մի քանի ուրիշ անդամների հետ միասին, Սիրիայում 2019 թ․ Թուրքիայի ռազմական գործողություններից հետո։

Փոխանցում է tass.ru-ն։

Նախորդ հոդվածըԼեւանդովսկին ցանկանում է տեղափոխվել «Բարսելոնա»
Հաջորդ հոդվածըՄահապատիժ ահաբեկչական գործողության փորձի համար