‘
Եվրամիությունից դուրս գալու հարցերով բրիտանացի նախարար Դևիդ Դևիսը հրաժարական է տվել՝ վարչապետ Թերեզա Մեյի ընտրած «մեղմ brexit»-ի ռազմավարության հետ անհամաձայնության պատճառով:
Հրաժարականի վերաբերյալ իր հայտարարության մեջ Դևիսը գրել է, որ «քաղաքականության և մարտավարության մեջ ներկայիս միտումն ավելի ու ավելի քիչ հավանական է դարձնում» Բրիտանիայի ելքը մաքսային միությունից և ընդհանուր շուկայից:
Նա նաև նշել է, որ «վստահ չէ», թե կառավարության բանակցությունների մարտավարությունը «չի հանգեցնի միայն նոր զիջումներ անելու պահանջի» Բրյուսելի կողմից:
Ի պատասխան՝ Մեյը Դևիսին շնորհակալություն է հայտնել կառավարությունում կատարած աշխատանքի համար, սակայն նշել է, թե համաձայն չէ «այն քաղաքականությանը տրված ձեր բնութագրին, որը մենք հաստատել ենք ուրբաթ օրը կառավարության նիստում»:
Ուրբաթ օրը Մեյը կառավարության ամբող կազմին հավաքել էր իր քաղաքամերձ Չեքերս նստավայրում, որպեսզի ստանա նախարարների հավանությունը Եվրամիությանն ինտեգրվելու նշանակալի մակարդակ պահպանելու իր ուղեգծին: Մեյի շրջապատում պատրաստ էին նրան, որ այդ պահին մի քանի նախարարներ հրաժարական կտան, օրինակ՝ ԱԳ նախարար Բորիս Ջոնսոնը, որը հրապարակավ քննադատել է Մեյի այդ ուղեգիծը: Սակայն արդյունքում՝ կառավարության բոլոր անդամները գերադասել են մնալ իրենց պաշտոններում:
Փոխանցում է BBC-ն:
‘