‘CNN-ը դադարեցնում է հեռարձակումը ռուսաստանյան մալուխային ցանցերով’

1016

Այս տարվա վերջին ամերիկյան CNN նորությունների ալիքը դադարեցնում է հեռարձակումը ռուսաստանյան մալուխային ցանցերով: Այդ մասին հայտարարել է հեռուստաալիքի սեփականատերը՝ Turner International ընկերությունը: Ընկերության ներկայացուցիչները հույս են հայտնել, որ ժամանակի ընթացքում իրենց կհաջողվի վերադառնալ ռուսաստանյան շուկա: Ընկերության հայտարարության համաձայն՝ այդ քայլը չի անդրադառնա CNN-ի մոսկովյան գրասենյակի աշխատանքի վրա:

Վերջին ժամանակները Ռուսաստանի իշխանությունները ավելի ու ավելի հաճախ են դժգոհություն հայտնում անկախ լրատվամիջոցների գործունեությունից, հիմնականում՝ կապված Ուկրաինայի դեպքերի լուսաբանման հետ: Հոկտեմբերին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը օրենք ստորագրեց, որը եկող տարվա սկզբից արգելում է գովազդի հեռարձակումը վճարովի կաբելային հեռուստաալիքներում: Դիտորդների կարծիքով՝ CNN-ի որոշումը կարող է կապված լինել հենց այդ օրենքի հետ: Բացի այդ՝ այս տարի պետդուման լրացումներ կատարեց ԶԼՄ-ների մասին օրենքում, որոնց համաձայն՝ մինչև 2016 թ. վերջը ռուսաստանյան զանգվածային լրատվամիջոցներում արտասահմանյան մասնակցությունը պետք է կրճատվի 20 %-ով:

Այս նորության հայտնվելուց հետո Մոսկվայում ԱՄՆ նախկին դեսպան Մայքլ Մաքֆոլը Twitter-ում գրել է. «Ես հիշում եմ այն օրը, երն առաջին անգամ CNN-ը կարողացանք տեսնել ԽՍՀՄ-ում: Այժմ ժամանակը ետ է պտտվում: Դա ապշեցուցիչ է ու շատ տխուր: Մի՞թե ինչ-որ մեկը XXI դարում իսկապես կարող է վերականգնել ԽՍՀՄ-ը»:

Նորությունների շուրջօրյա CNN հեռուստատեսությունն ստեղծվել է 1980 թ. ամերիկացի միլիարդատեր Թեդ Թյորների կողմից: CNN-ի լուրերն ամեն օր հեռարձակվում են աշխարհի ավելի քան 200 երկրներում: Հեռուստաալիքն այժմ ունի 37 արտասահմանյան գրասենյակ: Ռուսաստանում CNN-ի ներկայացուցչությունը հայտնվել է 1983 թ.: Փոխանցում է BBC-ն:  

Նախորդ հոդվածը‘Խմբագրական. 1990թ. ինչո՞ւ էր իշխանությունը ջանում հետաձգել ընտրությունները’
Հաջորդ հոդվածը‘Առաքել Սեմիրջյան. Ազգային անվտանգություն’