‘ E խումբ. «Բավարիան» այս անգամ էլ հաղթեց «Ռոմային», «Մանչեսթր Սիթին» պարտվեց ԲԿՄԱ-ին (տեսանյութ)’

1021

 

«Բավարիան» ապահովեց իր տեղը Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչում, «Մանչեսթեր Սիթիի» դրությունը բավական ծանր է:

Չեմպիոնների լիգայի խմբային փուլի 4-րդ տուրի շրջանակում «Բավարիան» հյուրընկալել էր «Ռոմային», որին նախորդ տուրում հաղթել էր 7:1 հաշվով:

«Ալյանց Արենա» մարզադաշտում կայացած հանդիպման ժամանակ «գայլերը» չկարողացան վրեժխնդիր լինել սեփական հարկի տակ կրած ջախջախիչ պարտության համար և այս անգամ ևս պարտվեցին, բայց առավել մեղմ հաշվով: Հանդիպման հաշիվը բացեց Ֆրանկ Ռիբերին` աչքի ընկնելով 38-րդ րոպեին: Երկրորդ խաղակեսում` 64-րդ րոպեին, մյունխենցիների կազմում երկրորդ գոլը խփեց Մարիո Գյոտցեն և ձևակերպեց խաղի վերջնական հաշիվը:

ԲԱՎԱՐԻԱՌՈՄԱ

2-0 (1-0)

MC

 

1-0՝ Ֆրանկ Ռիբերի 38՛, 2-0՝ Մարիո Գյոտցե 64՛

 

ԲԱՎԱՐԻԱ. 1.Մանուել Նոյեր, 5.Մեհդի Բենատիա, 13.Ռաֆինյա, 17.Ջերոմ Բոատենգ, 18.Խուան Բեռնատ, 21.Ֆիլիպ Լամ (34.Պիեր-Էմիլ Հյոյբյերգ, 88), 27.Դավիդ Ալաբա (20.Սեբաստյան Ռոդե, 81), 3.Չաբի Ալոնսո (11.Ջերդան Շակիրի, 72), 7.Ֆրանկ Ռիբերի, 19.Մարիո Գյոտցե, 9.Ռոբերտ Լեվանդովսկի

ՌՈՄԱ. 28.Լուկաշ Սկորուպսկի, 2.Մապու Յանգա-Մբիվա, 25.Խոսե Հոլեբաս (3.Էշլի Քոուլ, 46), 35.Վասիլիս Թորոսիդիս, 44.Կոստաս Մանոլաս, 4.Ռաջա Նայնգոլան, 16.Դանիելե Դե Ռոսի, 20.Սեյդու Կեյտա, 24.Ալեսսանդրո Ֆլորենցի (15.Միրալեմ Պյանիչ, 58), 7.Խուան Մանուել Իտուրբե (27.Ժերվինյու, 74), 22.Մատիա Դեստրո

 

Զգուշացում՝ Չաբի Ալոնսո 45՛ (Բ)
Մրցավար՝ Ջունեյտ Չակիր (Թուրքիա)

 

65

ԳՆԴԱԿԻ %

35

24 (6)

ՀԱՐՎԱԾ (ԴԱՐՊԱՍԻՆ)

5 (2)

12

ՏՈՒԳԱՆՔ

9

7

ԱՆԿՅՈՒՆԱՅԻՆ ՀԱՐՎԱԾ

3

1

ԽԱՂԻՑ ԴՈՒՐՍ

2

E խմբի մյուս խաղը կայացավ Մանչեսթրի «Էթիհադ» մարզադաշտում. «Մանչեսթր Սիթին» հյուրընկալել էր ԲԿՄԱ-ին և 1:2 հաշվով անակնկալ պարտություն կրեց: Խաղի արդեն 2-րդ րոպեին Սեյդու Դումբիան առաջ մղեց հյուրերին: «Քաղաքացիները» 6 րոպե անց վերականգնեցին հաշվի հավասարությունը. աչքի ընկավ Յայա Տուրեն: Սակայն 34-րդ րոպեին, Դումբիան դուբլ ձևակերպեց և ապահովեց ԲԿՄԱ-ի հաղթանակը: Նշենք, որ «Մանչեսթր Սիթին» խաղն ավարտեց 9 հոգով. 70-րդ րոպեին կարմիր քարտ ստացավ Ֆերնանդինյոն, իսկ 81-ին` Յայա Տուրեն:

06/11/2014

ՄԱՆՉ. Ս. ԲԿՄԱ

1-2 (1-2)

MC

0-1՝ Սեյդու Դումբիյա 2՛, 1-1՝ Յայա Տուռե 8՛, 1-2՝ Սեյդու Դումբիյա 34՛

 

ՄԱՆՉ. Ս.. 1.Ջո Հարտ, 4.Վենսան Կոմպանի, 5.Պաբլո Սաբալետա, 22.Գաել Կլիշի, 26.Մարտին Դեմիկելիս, 6.Ֆերնանդու Ռեժես (10.Էդին Ջեկո, 65), 7.Ջեյմս Միլներ, 15.Խեսուս Նավաս (8.Սամիր Նասրի, 46), 42.Յայա Տուռե, 16.Սերխիո Ագուեռո, 35.Ստեֆան Յովետիչ (25.Ֆերնանդինյու, 46)

ԲԿՄԱ. 35.Իգոր Ակինֆեեւ, 2.Մարիո Ֆերնանդես, 4.Սերգեյ Իգնաշեւիչ, 24.Վասիլի Բերեզուցկի, 42.Գեորգի Շչեննիկով, 3.Պոնտուս Վերնբլում, 10.Ալան Ձագոեվ (15.Դմիտրի Եֆրեմով, 86), 25.Ռոման Երյոմենկո, 66.Բեբրաս Նատխո, 18.Ահմեդ Մուսա, 88.Սեյդու Դումբիյա (23.Գեորգի Միլանով, 66)

Զգուշացում՝ Ֆերնանդինյու 62՛ (Մ), Յայա Տուռե 66՛ (Մ), Սերխիո Ագուեռո 90՛ (Մ), Պոնտուս Վերնբլում 28՛ (Բ), Սերգեյ Իգնաշեւիչ 77՛ (Բ), Ռոման Երյոմենկո 79՛ (Բ)
Հեռացում՝ Ֆերնանդինյու 70՛ (Մ),  Յայա Տուռե 82՛ (Մ)
Մրցավար՝ Անաստասիոս Սիդորոպուլոս (Հունաստան)

 

61

ԳՆԴԱԿԻ %

39

17 (6)

ՀԱՐՎԱԾ (ԴԱՐՊԱՍԻՆ)

7 (3)

13

ՏՈՒԳԱՆՔ

10

6

ԱՆԿՅՈՒՆԱՅԻՆ ՀԱՐՎԱԾ

1

3

ԽԱՂԻՑ ԴՈՒՐՍ

1

Այս տուրից հետո E խմբի մրցաշարային աղյուսակը 12 միավորով գլխավորում է «Բավարիան», որն արդեն ապահովել է իր տեղը 1/8 եզրափակչում: «Ռոման» և ԲԿՄԱ-ն ունեն 4-ական միավոր, իսկ ահա «Մանչեսթեր Սիթին» եզրափակում է աղյուսակը 2 միավորով:

Նախորդ հոդվածը‘Սպիտակ տուն. Պուտինի և Օբամայի պաշտոնական հանդիպումներ նախատեսված չեն’
Հաջորդ հոդվածը‘F խումբ. Մեսսին հաղթանակ բերեց «Բարսելոնային», Կավանին՝«ՊՍԺ»-ին (տեսանյութ)’