‘Express. «Արսենալ»-ի տրանսֆերային թիրախում «Ատլետիկո»-ի նախկին աստղն է’

762

«Արսենալ»-ը հետաքրքրված է Բելգիայի հավաքականի ու չինական «Դալյան Իֆան»-ի կիսապաշտպան Յանիկ Ֆերեյրա Կարասկոյի ծառայություններով, տեղեկացնում է Express-ը:

Աղբյուրի փոխանցմամբ, լոնդոնյան ակումբը մտադիր է բելգիացուն հրավիրել ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում:

Նշվում է, որ 25-ամյա խաղացողը Ունայի Էմերիի թիմը համալրելու համար պատրաստ է աշխատավարձի զգալի կրճատման:

Կարասկոն չինական ակումբում 27 հանդիպման է մասնակցել՝ դառնալով 8 գոլի ու 9 գոլային փոխանցման հեղինակ:

Նախորդ հոդվածը‘Մրցաշրջանի վճռորոշ հատվածում Գվարդիոլան նոր գլխացավանք ունի’
Հաջորդ հոդվածը‘Tuttosport. «Յուվենթուս»-ն Ալեգրիին փոխարինելու 4 թեկնածու ունի’