Շախմատի Հայաստանի հավաքականի նախկին առաջատար Լեւոն Արոնյանը (ԱՄՆ) հաղթանակով մեկնարկեց ՖԻԴԵ Գրան պրի շարքի առաջին մրցաշարում։
Բեռլինում 16 մասնակիցները բաժանվել են 4 խմբի։ C խմբում Լեւոն Արոնյանի առաջին մրցակիցը հնդիկ Սանտոշ Գուջրատի Վիդիտն էր։ Հայ գրոսմայստերը սպիտակներով առավելության հասավ 64-րդ քայլում։ Խմբի մյուս պարտիայում ռուսաստանցի Դանիիլ Դուբովը եւ գերմանացի Վինսենտ Կեյմերը խաղացին ոչ ոքի։
Երկրորդ տուրում Արոնյանը փետրվարի 5-ին սեւ ֆիգուրներով կմրցի Դուբովի հետ։
Խմբային փուլում կանցկացվի 6 տուր, խմբի հաղթողը դուրս կգա փլեյ-օֆֆ։
ՖԻԴԵ Գրան պրի շարքը աշխարհի չեպիոնի հավակնորդների մրցաշարի ուղեգիր նվաճելու վերջին հնարավորությունն է։ Կվիճարկվի երկու ուղեգիր։ Յուրաքանչյուր շախմատիստ կմասնակցի շարքի երեք մրցաշարից երկուսին։