‘FourFourTwo. ԱԱ-2018-ի 10 հայտնությունները’

1780

«FourFourTwo» պարբերականը կազմել է աշխարհի 2018 թվականի առաջնության հայտնություն դարձած ֆուտբոլիստների թոփ տասնյակը:

Առաջին հորիզոնականում է Մեքսիկայի հավաքականի 22-ամյա հարձակվող Իրվինգ Լոսանոն, ով հաղթական գոլի հեղինակ է դարձել Գերմանիայի ընտրանու հետ խաղում:

Երկրորդը Ճապոնիայի ազգային ընտրանու 30-ամյա ֆուտբոլիստ Տակասի Ինուին:

Նրա հաշվին կա մեկ գոլ և գոլային փոխանցում Սենեգալի հետ խաղում, ինչպես նաև մեկ գոլ Բելգիայի հետ 1/8 եզրափակչի հանդիպման ընթացքում:

Երրորդը Ռուսաստանի հավաքականի կիսապատշան Ալեքսանդր Գոլովինն է, ով մրցաշարի առաջին խաղի ժամանակ դարձել է երկու գոլային փոխանցման ու մեկ գոլի հեղինակ:

1. Իրվինգ Լոսանո (Մեքսիկա)

2. Տակասի Ինուի (Ճապոնիա)

3. Ալեքսանդր Գոլովին (Ռուսաստան)

4. Անտե Ռեբիչ (Խորվաթիա)

5. Խուան Կինտերո (Կոլումբիա)

6. Բենժամեն Պավար (Ֆրանսիա)

7. Ռոդրիգո Բենտանկուր (Ուրուգվայ)

8. Մուսա Վագե (Սենեգալ)

9. Չժո Հեն Ու (Հարավայի Կորեա)

10. Վիկտոր Կլասոն (Շվեդիա)

Նախորդ հոդվածը‘Հարի Քեյնը` «Ռեալի» դիտակետում’
Հաջորդ հոդվածը‘Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարները հուլիսի 11-ին կհանդիպեն ‘