FT․ ԵՄ-ն կարող է սահմանափակել ՌԴ դիվանագետների տեղաշարժի ազատությունը

222

Եվրամիության երկրները քննարկում են շենգենյան գոտում ռուսաստանցի դիվանագետների տեղաշարժի ազատությունը սահմանափակելու հնարավորությունը։

Այդ մասին հաղորդել է Financial Times թերթը։

Թերթի տեղեկություններով՝ ԵՄ երկրների քննարկմանն այդ առաջարկը ներկայացրել է Չեխիան։ Նախագծի համաձայն՝ ՌԴ դիվանագետների համար վիզաներ  և կեցության վկայականներ կձևակերպվեն, որոնք նրանց թույլ կտան տեղաշարժվել միայն այդ փաստաթղթերը տրամադրած երկրի տարածքում։ Բացի դրանից, այդ փաստաթղթերը ձևակերպելու համար կպահանջվեն կենսաչափական անձնագրեր, որոնք «դժվար է կեղծել»։

Նման միջոցառումների նպատակը լինելու է «պայքարը լրտեսության դեմ», պնդում են Չեխիայի ներկայացուցիչները։ Ըստ նրանց՝ հիմա ռուսաստանյան դիվանագիտական ներկայացուցիչները անարգել կարող են տեղաշարժվել ԵՄ տարածում այն վիզաներով, որոնք տրվել են միության երկրների կողմից, ինչը դժվարացնում է «հավանական լրտեսական ակտիվության հսկողությունը»։

Նախորդ հոդվածըԶԼՄ․ Պարսից ծոցի երկրները պատրաստ են ֆինանսապես օգնել Գազային
Հաջորդ հոդվածըFAZ․ Պիստորիուսը չհայտարարած այցով ժամանել է Կիև