‘
Բելգիական Լյովեն քաղաքում ընթացքի մեջ է արագ և կայծակնային շախմատի Grand Chess Tour գերմրցաշարը, որտեղ կայացան 4-6-րդ տուրի պարտիաները:
Հայկական շախմատի առաջատար Լևոն Արոնյանը 4-րդ տուրում սպիտակներով պարտության Մատնեց Վիշվանաթան Անանդին, 5-րդ տուրում սև խաղաքարերով պարտվեց Յան Նեպոմնյաշչուն, իսկ 6-րդ տուրում կրկին սևերով առավելության հասավ Վլադիմիր Կրամնիկի նկատմամբ:
Մրցաշարի 6 տուրերից հետո հայ գրոսմայստերը իր ակտիվում ունի 6 միավոր՝ զբաղեցնելով մրցաշարային աղյուսակի 6-րդ հորիզոնականը: 10 միավորով միանձնյա առաջատարը Ուեսլի Սոն է:
Հունիսի 30-ին տեղի կունենան արագ շախմատի մրցաշարի հաջորդ երեք տուրերը:
Մրցաշարային աղյուսակը՝ 6-րդ տուրից հետո
‘