‘IBM-ը Հայաստանում կստեղծի ինովացիոն լուծումների կենտրոն’

1125

Դեկտեմբերի 2-ին ՀՀ էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանն ընդունել է «Այ Բի Էմ» ընկերության Արևելյան Եվրոպայի և Ասիայի տարածաշրջանային ղեկավար Կիրիլ Կորնիլևին:

Ինչպես տեղեկանում են նախարարության մամուլի ծառայությունից, կողմերը պայմանավորվել են շարունակել Հայաստանում «Այ Բի Էմ»-ի նորարար լուծումների և տեխնոլոգիաների կենտրոնի հիմնման ծրագրի իրականացումը, ինչպես նաև դիտարկել «Այ Բի Էմ» ընկերության հետ հետագայում համատեղ նոր հեռանկարային ծրագրերի և նախաձեռնությունների իրականացման հնարավորությունները: 

Նախորդ հոդվածը‘Սասունյան. Եթե Թուրքիայի խորհրդարանը խափանի Թունջելի օրինագիծը’
Հաջորդ հոդվածը‘ՈՒԵՖԱ-ի վերաքննիչ կոմիտեն ուժի մեջ է թողել Սերբիա-Ալբանիա ընդհատված խաղի վերաբերյալ որոշումը’