‘ICC.«Լիվերպուլը» խոշոր հաշվով հաղթել է ՄՅՈՒ-ին (տեսանյութ)’

1260

«Լիվերպուլը» հաղթել է «Մանչեսթեր Յունայթեդին» Չեմպիոնների միջազգային գավաթ ընկերական մրցաշարի շրջանակում։ Խաղը կայացել է Միչիգանում և ավարտվել 4-1 հաշվով հօգուտ մերսիսայդցիների։

Խաղի հաշիվը 28-րդ րոպեին բացել է «Լիվերպուլի» հարձակվող Սադիո Մանեն անվրեպ իրացնելով 11-մետրանոցը։ 3 րոպե անց Անդրեաս Պերեյրան հավասարեցրել է հաշիվը։ 2-րդ խաղակեսում «կարմիրները» երեք անգամ գրավել են «սատանաների» դարպասը։ Գոլով աչքի են ընկել Դանիել Սթարիջը, Օլուվասեյի Օժոն` 11-մետրանոցից ու թիմի նորեկ Շերդան Շաքիրին։

Մրցաշարում հաջորդ խաղը ՄՅՈՒ-ն կանցկացնի Մադրիդի «Ռեալի» հետ օգոստոսի 1-ին։

Նախորդ հոդվածը‘Մադրիդի «Ռեալը» վերջին 18 տարում առաջին անգամ մրցաշրջանը կսկսի առանց «Ոսկե գնդակի» դափնեկրի’
Հաջորդ հոդվածը‘4 ակումբ պայքարում է «Լիվերպուլի» հարձակվողի համար’