Instat․ Արսեն Զախարյանը Եվրոպայի մինչև 20 տարեկան լավագույն 2-րդ ֆուտբոլիստն է

536

Մոսկվայի «Դինամոյի» տաղանդավոր ֆուտբոլիստ Արսեն Զախարյանը գովասանքի է արժանացել հեղինակավոր InStat պորտալի կողմից։ Վիճակագրական ցուցանիշների մշակմամբ զբաղվող ընկերությունը պարզել է, որ Զախարյանը Եվրոպայի մինչև 20 տարեկան երկրորդ լավագույն խաղացողն է։

Այդ մասին է վկայում նրա ցուցանիշը, որն ուղղակիորեն կախված է խաղադաշտում հանդես գալու մակարդակից։ Ֆուտբոլիստի գնահատականը 277,3 է: Առաջին տեղում «Այաքսի»  կիսապաշտպան Ռայան Գրավենբերն է, ով ստացել է  294,8 գնահատականը:

Նախորդ հոդվածըԿոնտեն, Նեստան ու Ռումենիգեն՝ իտալական ֆուտբոլի Փառքի սրահի նոր անդամներ
Հաջորդ հոդվածըՈւնիվերսալ «կռուտիտի» հեղինակային իրավունքը. ՉԻ