‘La Gazzetta dello Sport. Գատուզոն որոշել է մրցաշրջանի վերջում հեռանալ «Միլան»-ից’

946

«Միլան»-ի գլխավոր մարզիչ Ջենարո Գատուզոն որոշել է ընթացիկ մրցաշրջանի վերջում հեռանալ զբաղեցրած պաշտոնից: Այս մասին տեղեկացնում է La Gazzetta dello Sport-ը:

Աղբյուրի փոխանցմամբ՝ 41-ամյա մասնագետը, չնայած նրան, որ այլ առաջարկներ չունի, մտադիր է լքել թիմը, քանի որ հոգնել է իր հասցեին անընդհատ քննադատական խոսքեր լսելուց և «քավության նոխազ» դառնալուց:

Նշենք, որ Ա Սերիայի 30 տուրից հետո «ռոսոներիներ»-ը վաստակել են 52 միավոր և զբաղեցնում են մրցաշարային աղյուսակի 4-րդ հորիզոնականը:

Նախորդ հոդվածը‘Իսկոն չի ցանկանում հեռանալ «Ռեալ»-ից’
Հաջորդ հոդվածը‘Ինիեստան հայտնել է «Բարսելոնա» վերադառնալու ցանկության մասին’