Marca-ն Տեր Շտեգենին ճանաչել է Լա լիգայի լավագույն ֆուտբոլիստ

316

Կատալոնական «Բարսելոնայի» ու Գերմանիայի ազգային հավաքականի դարպասապահ Մարկ Անդրե Տեր Շտեգենը նախորդ մրցաշրջանում Լա լիգայում ցուցադրած խաղի համար Marca պարբերականի կողմից 2 մրցանակի է արժանացել:

Գերմանացի դարպասապահը ճանաչվել է Լա լիգայի մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստ և ստացել Ալֆրեդո դի Ստեֆանոյի անվան մրցանակը: Նրան է շնորհվել նաև Ռիկարդո Զամորայի անվան գավաթը, որն էլ բաժին է հասնում մրցաշրջանի լավագույն դարպասապահին:

2007 թվականից ի վեր, երբ Marca-ն սկսեց շնորհել Դի Ստեֆանոյի մրցանակը, առաջին անգամ է այն բաժին հասնում դարպասապահի։

Հիշեցնենք, որ նախորդ մրցաշրջանում Տեր Շտեգենը Լա լիգայի 38 խաղում բաց էր թողել 18 գոլ և 26 խաղում դարպասն անառիկ պահեց։

Նախորդ հոդվածըԿլոպը խափանել է Սալահի՝ Սաուդյան Արաբիա տեղափոխությունը
Հաջորդ հոդվածըԳվարդիոլային կասկածում են ահաբեկչության դրդող կազմակերպության հետ համագործակցելու մեջ