NHL․ «Փիթսբուրգի» դարպասապահի գոլն ու ռեկորդը

362

Հոկեյի ազգային լիգայի (NHL) կանոնավոր առաջնության հերթական տուրում «Տամպ Բեյ Լայթնինգը» տնային սառույցին ընդունել է «Փիթսբուրգ Փինգուինսին» և պարտվել 2-4 հաշվով:

Հանդիպման վերջին տափօղակը մրցակցի դարպասը նետել է «Փիթսբուրգի» դարպասապահ Տրիստան Ջերին: Դարպասապահը գրավել է «Տամպայի» դատարկ դարպասը:

Ջերիի համար այդ գոլն առաջինն էր իր NHL-ի կարիերայում։ Նա դարձել է «Փիթսբուրգ Փինգուինսի» պատմության մեջ առաջին դարպասապահը, որին հաջողվել է գոլի հեղինակ դառնալ։

Նախորդ հոդվածըԱնչելոտին Բելինգհեմին համեմատել է Կակայի հետ
Հաջորդ հոդվածըՊոչետինո. Այս շաբաթ շատ դաժան եմ եղել խաղացողներիս նկատմամբ